Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկով. ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է

Հունվար 14,2025 13:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանն, իր հերթին, մտադիր է իր կապերը կառուցել Հայաստանի հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Երևանի մտադրությունը։

«Սա բացարձակապես մեր հայ ընկերների ինքնիշխան իրավունքն է, սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ զարգացնելու հարաբերությունները բոլոր ուղղություններով: Մենք շարունակում ենք ելնել հիմնականից՝ ունենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, կարևորում ենք այդ հարաբերությունները, մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել», – ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ բացի երկկողմ ասպեկտներից, Մոսկվայի համար շատ կարևոր է փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում: «Այս ամենը միասին վերցրած համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է տալիս Հայաստանին և նրա ժողովրդին։ Ահա թե ինչից ենք մենք ելնում», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովի խոսքով՝ «Միացյալ Նահանգները երբեք առանձնապես կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, նույնիսկ կարելի է հակառակը ասել: Եվ հենց այդ գործողությունների համատեքստում է, որ ԱՄՆ-ն, իհարկե, ամեն կերպ փորձում է ավելի ու ավելի շատ երկրների իր հետևից քաշել սեփական նավատորմիղ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի ԱԳՆ-ն, երկրի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 14-ին Վաշինգտոնում կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031