Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր ժամը 15:00-ին մեկնարկում են Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ եւ կանանց 80-րդ առաջնությունները:
Խաղացվելու է ինը տուր՝ առանց հանգստի օրվա:
Տղամարդկանց պայքարին մասնակցում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետներ Բենիկ Ագասարովն ու Սարգիս Սարգսյանը:
Կանանց առաջնությունում գրանցվել են կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Խաչատրյանը, Պոլինա Կոբակը, Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաեւ Նվարդ Հայրապետյանը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Սյուզաննա Առաքելյանը, Մարիամ Խաչատրյանը, Լիլիա Դանիելյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ