Էլինա Ավանեսյանը պարտվել է Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում
Հունվար 14,2025 13:00
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որն անցած տարվանից փոխել է մարզական քաղաքացիությունը եւ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում 2 ժամ 9 րոպե տեւած համառ պայքարում 6:4, 5:7, 2,6 հաշվով պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցեւային:
WTA ցուցակում Էլինան զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը, Պուտինցեւան՝ 23-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: