Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե եւ լինի այնպիսի մի շաբաթ, որ այդ լուրը ճիշտ կլինի. Անահիտ Ավանեսյանն՝ իր պաշտոնանկության մասին

Հունվար 14,2025 12:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նման լուրերին, որ շրջանառվում են ամեն շաբաթ, ես վերաբերվում եմ հումորով, հանգիստ, դրանք մոտավորապես զավեշտի ժանրից են: Շուտով չորրորդ տարին է լրանում, այդ մասին ամեն շաբաթ գրվում է, այո, գուցե եւ լինի այնպիսի մի շաբաթ, որ այդ լուրը ճիշտ կլինի, ինչին եւս վերաբերվում եմ հանգիստ եւ շատ նորմալ »,-ասուլիսում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե թիրախում երկու նախարար կա, որոնցից մեկն ինքն է, հատկապես քննադատվում է «Ուիգմոր» կլինիկայի հետ եւ այլնի հետ կապված, ուստի մտավախություն չունի՞, որ պաշտոնանկ կարվի Նիկոլ Փաշինյանից ստացվելիք էլեկտրոնային հաղորդագրության միջոցով:

«Նախաձեռնող նիստերին շատ գնահատում եմ, որ կառուցողական եւ լուրջ առումով ունենք քննադատական մեխանիզմներ, ինչն օգնում է, որ կուսակցության ներսում կարողանանք ամենասուր հարցերը բարձրացնել, քննարկել, դրանց լուծումներ փնտրել»,-հավելեց նա՝ ՔՊ-ի հավաքները ներկայացնելիս:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031