Լրահոս
Օրվա լրահոսը

Նորմալ մարդը չի կարող լավ ապրել այս պայմաններում։ Դա ամեոբայի երջանկություն է. Վահե Հովհաննիսյան

Հունվար 14,2025 12:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել

Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի կամ պատերազմը կարողանալ արագ կանգնեցնել՝ թույլ չտալով ահռելի զոհեր ու կորուստներ։

Հնարավոր չէ լավ ապրել, երբ 5000-ից ավելի զոհեր ես տվել։

Լավ ապրել հնարավոր չէ, եթե քո հայրենիքի մի մեծ, թանկ հատված աչքիդ առաջ քանդում են։

Լավ ապրել հնարավոր չէ, երք Բաքվում դատում են քո հայրենակիցներին։ Ինչքան էլ փող աշխատես ու ինչքան էլ կուշտ լինես, երբ քո արժանապատվությունը ստորացնում են, հնարավոր չէ լավ ապրել։

Լավ ապրել հնարավոր չէ, երբ  թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի։ Նորմալ մարդը չի կարող լավ ապրել այս պայմաններում։ Դա ամեոբայի երջանկություն է։

Հնարավոր չէ լավ ապրել, երբ ամբողջ Հայաստանով եռագույն դրոշով հազարավոր շիրիմներ են։

Եվ վերջապես, քանի որ կրթվելը հիմա նորաձև է ու աստիճանաբար սկսում ենք առնչվել ժամանակակից աշխարհի տենդենցներին, ապա արժի հիշել, որ զարգացած հասարակությունները հասել են այն գիտակցության, որ լավ ապրելն ու երջանիկ լինելը փողը չէ պայմանավորում։ Մարդիկ չեն ուզում շատ փող ունենալ, այլ՝ առողջ միջավայր, սոցիալական երաշխիքներ, սոլիդ իշխանություն, ինքնադրսևորվելու հնարավորություններ, ամեն օր պատերազմ չունելու հնարավորություն։

Կան երկրներ, որտեղ շատ փող ունենալը ամոթ է։ Կան երկրներ, որոնք սահմանափակում են շատ փող ունենալու հնարավորությունը, օրինակ՝ մեր սիրելի Ֆրանսիան։

«Լավ ապրելը հավասար է լավ ուտելուն» քարանձավային մտածողությունը պետք է կանգնեցնել առողջ, առաջադիմական միավորներով, որոնք հայ ժողովրդին ասելու այլ բան կունենան ու Հայաստանին սազող գաղափարներով կգան իշխանության։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031