Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը՝ պետպատվերի մասին. «Որեւէ բան անսահման չի լինում»

Հունվար 14,2025 11:55

«Որեւէ բան անսահման չի լինում, առավել եւս, եթե դա կապված է բյուջեի հետ: Առողջապահությունն ունի տարեկան բյուջե, որի շրջանակներում իրականացնում է բուժսպասարկումը»,-ասուլիսում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պետպատվերի վերաբերյալ հանրության դժգոհություններին եւ լրագրողի հարցին:

«Օֆերտայի տրամաբանությունը նրանում է, որ ոչ թե ամեն բժշկական կենտրոն ունի պայմանագրային գումար եւ անսահմանափակ ծառայությունների շրջանակ, որը տարիներ ի վեր այդպես էր մեր պետպատվերի տրամաբանությամբ, այլ մենք ունենք ամեն ծրագրի տարեկան, եռամսյակային եւ ամսեկան ընդհանուր չափեր, թե ինչքան կարող ենք ծառայություններ մատուցել: Եվ ես դրա համար կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանել՝ ասելով, որ ամեն ինչ պետք է լինի անսահմանափակ: Հայաստանում մեր օֆերտայի շրջանակներում կան տարեկան եւ ֆիզիկական հասանելիության հնարավորություններ, նաեւ մեր բուժհաստատությունների ռեսուրսներն անսահմանափակ չեն…»,-հավելեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031