Գիտե՞ք, իսկապես հետաքրքիր է. բազմաթիվ մասնագետներ, մեկնաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ շաբաթներ, ամիսներ առաջ ի լուր բոլորի հայտարարում, բացատրում էին, որ հունվարի 1-ից հարկերը բարձրանալու են, որ Փաշինյանի իշխանությունը մտնելու է բոլորիս գրպանը՝ հատհատ, որ ավելի վատ է լինելու… ոչ մեկի հեչ պետքը չէր:
Երբ Փաշինյանը պատերազմ ու աղետ էր բերում, էլի ոմանց դա հետաքրքիր չէր: Երբ Փաշինյանը ուրացավ ու հանձնեց Արցախը, էլի դա ոմանց հետաքրքիր չէր: Երբ հանձնեց Կիրանցի, Ոսկեպարի տարածքները, էլի… շատերի «պետքը չէր»:
Երբ բանիմաց մարդիկ բացատրում են, որ այս իշխանությունը թալանում է ձեզ, դրանք սիրուն խոսքեր չեն, դա «պալիծիկա» չի, որով իբրև թե «չեք հետաքրքրվում»: Ու մեկ էլ հանկարծ, երբ փաշինյանական իշխանության հարկային տեռորն առանց դիմադրության ուժի մեջ է մտնում, ոսկերիչներն՝ առանձին, մեկ ուրիշ «բիզնես անողներ»՝ առանձին, սկսում են վերջապես գիտակցել, որ իրենց գրպանն են մտնում:
Եթե շարունակելու ենք «քաղաքականությամբ չհետաքրքրվել», ապա պիտի պատրաստվենք ամենօրյա ռեժիմով հարկեր, տուգանքներ, տույժեր, տխրահռչակ հիմնադրամներին «նալոգներ» մուծելուն, ամենօրյա ռեժիմով «կթվելուն», որպեսզի Փաշինյանն ու իր քպականները շարունակեն ապրել լիուբոլ, չաղ ու բախտավոր, «լափամանային» երջանկության մեջ, պարգևավճարյալ, դեռ մի բան էլ բազազարտեմաբար մուննաթ գան, թե՝ «ի՜նչ եք ղալմաղալ անում, բա ամեն տարի մի 1000 դրամով թոշակ չենք բարձրացրե՞լ…»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։