Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունում լինելու են շատ ու շատ նախկին ՔՊ-ականներ.  Հովիկ Աղազարյան. «Իրավունք»

Հունվար 14,2025 10:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։

Ի՞նչ գաղափարախոսությամբ է առաջնորդվելու կուսակցությունը,  ովքեր են լինելու կուսակցության անդամները, ռուսամետ, թե արեւմտամետ ուղղվածության կողմնակից է լինելու պատգամավորի հիմնած կուսակցությունը հարցերին պատասխանում է անձամբ Հովիկ Աղազարյանը

Պարոն Աղազարյան, հնարավո՞ր է կուսակցությունում տեսնենք նախկին ՔՊականների։

-Ամպագոռգոռ անուններ չեն լինելու, բայց որ լինելու են նախկին ՔՊ-ականներ, դա հաստատ։ Բացի պարոն Ասլանյանից լինելու են շատ ու շատ նախկին ՔՊ-ականներ։

Պարոն Աղազարյան, Ձեր փաստաբանը նշել էր, որ չի բացառվում, որ առաջիկա քառօրյային դատախազը մտնի ԱԺ եւ միջնորդի Ձեզ զրկել անձեռնմխելիությունից, նախ որքանո՞վ եք հավանական համարում այդ սցենարը, եւ, եթե այդպես լինի, ապա ի՞նչ է լինելու նորաստեղծ կուսակցության ճակատագիրը։

-Ես այդ սցենարը իրատեսական եմ համարում, բայց ոչ թե ելնելով իրավական գործընթացների տրամաբանությունից, այլ քաղաքական որոշումների տրամաբանությունից։ Որովհետեւ բա էլ ոնց է իրականացվելու վարչապետի հայտարարությունն առ այն, որ օրինական բոլոր միջոցները պետք է կիրառվեն, որպեսզի Աղազարյանին զրկեն մանդատից, բա դա ոնց պետք է իրականացվի, եթե ոչ փաստաբանիս նշած սցենարով։ Պարզապես ոչ ես, ոչ փաստաբանս չգիտենք, թե որ ուղղությամբ է գալու այդ հարվածը, որ պատրաստվենք իրավական առումով։

Այնպես որ, եթե անգամ ինձ զրկեն մանդատից եւ տանեն կալանքի, ապա թող չանհանգստանան, կուսակցաշինական գործը իր տրամաբանական ավարտին կհասցնեն Հակոբ Ասլանյանը եւ որդիս։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031