Հունվարի 1-ից փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները այլ հարկային իրականության մեջ են։ Շրջանառության հարկը նրանց համար կրկնակի ավելացել է, 5 տոկոսից դառնալով մոտ 10 տոկոս։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս մոտեցումը համարում է աբսուրդային։
Իշխանության հավաստիացումները, թե շրջհարկի բարձրացմամբ ստվերը կկրճատվի, ըստ Բագրատյանի, իրատեսական չեն։ «Այդպիսի բան տեսած կա՞ք ժամանակակից աշխարհում։ Միանգամից երկու անգամ հարկ է բարձրացել եւ երկու անգամ պակասել է այն ոլորտների թիվը, որտեղ շրջանառության հարկը գանձվում էր։ Այն ոլորտներում, որտեղ շրջհարկը հանվել է և նոր հարկման ռեժիմ է սահմանվել՝ ԱԱՀ ու շահութահարկ, ահռելի թանկացումներ են եղել։ Օրինակ, մենք փաստ ունենք՝ 2,5 անգամ թանկացել է նոտարական գրասենյակների ծառայությունների գինը։ Սարսափելի թանկ է նոտարականից օգտվելը։ Եւ դրա վճարողը լինելու է սպառողը»։ Ի՞նչ հետևանքներ ենք ունենալու։ «Գներն ամենուրեք բարձրանալու են, սպառողը կվճարի, վիճվարչությունը կստի, կասի՝ գները քիչ են բարձրացել, գումարած դրան՝ ՓՄՁ-ները կամ պիտի փակվեն, կամ փորձեն մեծացնել ստվերը, որն այս իշխանության օրոք առանց այդ էլ ավելի մեծ է, քան նախկին իշխանության օրոք», – պատասխանում է Հրանտ Բագրատյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: