Լրահոս
Օրվա լրահոսը

Խաժակյան. Անարդարացի թանկ սակագին է։ Իրականում տրանսպորտի սակագինը չպետք է անցնի 120-130 դրամից․ «Հրապարակ»

Հունվար 14,2025 10:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի մեկից Երևանի քաղաքապետարանը 300 դրամ գին է սահմանում քաղաքային տրանսպորտով մեկ ուղևորության համար։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը կարծում է, որ այս անարդար գնային քաղաքականությունը կիրառելով, մեր քաղաքային իշխանությունները ստիպում են, որ քաղաքացիները վճարեն իրենց բացթողումների համար։ «Ակնհայտ է, որ այդ 300 դրամն անարդարացի թանկ սակագին է։ Ինքը՝ համակարգը, նորմալ չի աշխատում։ Հաշվարկի  իրենց ելակետը վերաբերում է այն մարդկանց, ովքեր չափազանց շատ են տրանսպորտից օգտվում, նրանց համար է էժան դառնում, իսկ այն մարդիկ, ովքեր պարզապես ամեն օր գնում են աշխատանքի ու վերադառնում, նրանց համար անհարկի մեծ թանկացում է տեղի ունենում։ Եթե նայենք, թե որքան է «Երևան ավտոբուսը» ֆինանսավորվում, ու որքան են թանկացնում տրանսպորտը,  կտեսնենք, որ իրականում դրա սակագինը չպետք է անցնի 120-130 դրամից»,- ասում է նա։ Մի քանի հարց եւս տվեցինք քաղաքի խնդիրներին միշտ ուշադիր հետեւող Դավիթ Խաժակյանին։

–  50-ից բարձր երևանցիների ահռելի քանակ կա, ովքեր չեն կարողանում օգտվել սմարթֆոնների բոլոր հնարավորություններից, «ԹելՍել»-ից, իսկ մեկ օրվա տոմս 900 դրամով թոշակառու տատիկպապիկները չեն կարող գնել։ Նրանք ի՞նչ են անելու։ 

– Ամբողջ հարցն այն  է, որ Երևանի իշխանությունները հիմնում են նոր մոնոպոլիա, մենաշնորհ, որը «Թել-Սելն» է։ Պատկերացրեք, էդ՝ Ձեր ասած թոշակառուն ցանկանում է վճարել հոսանքի դիմաց, նա կարող է ցանկացած տերմինալով վճարել, գնա փոստային բաժանմունք, բանկ, իսկ տրանսպորտի համար վճարելու միակ տարբերակը կա։ Քաղաքապետարանը ստեղծել է  վճարային  նոր մոնոպոլիա ու ասում է՝ «Թել-Սելից» բացի չես կարող այլ կերպ վճարել, եւ սա անարդարացի է, սխալ է, սա չի բխում քաղաքի շահերից։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031