2024 թվականի հունվար ամսից մինչև հունիսը ներառյալ տեղի է ունեցել 217 քվեարկություն և գրանցում։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե առաջին օրացուցային կիսամյակի ընթացքում, որ պատգամավորներն են ամենից շատը բացակայել քվեարկություններից։
Օրինակ 2024 թվականի հունվարից մինչև հունիս ամիսներին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկություններից բացակայել է 59 անգամ և հետաքրքիրն այն է, որ 59 բացակայությունն էլ հարգելի պատճառով են։
«ՔՊ» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ով արդարադատության նախարարի երբեմնի թեկնածու էր, 2024 թվականի նույն ժամանակահատվածում բացակայել է 57 անգամ, որից հարգելի են 40-ը։
Կարդացեք նաև
«ՔՊ» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը 2024 թվականի նշված ժամանակահատվածում բացակայել է 76 անգամ, որից հարգելի պատճառներով են 58-ը։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը բացակայել է 58 անգամ և 58-ն էլ հարգելի են։
«ՔՊ» խմբակցության նախկին պատգամավոր, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը 2024 թվականի նույն ժամանակահատվածում բացակայել է 74 անգամ, որից հարգելի է միայն 1 բացակայությունը։
«ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2024 թվականի հունվարից հունիս ամիսների քվեարկություններից բացակայել է 45 անգամ, որից հարգելի է միայն 1-ը։
Աննա Սրապիոնյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։