Լյուդվիգ Գյուլնազարյանն, ըստ նախնական արդյունքների, 594 ձայնով ընտրվել է Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա արտահերթ ընտրություններում կգլխավորի իշխող ՔՊ-ի ցուցակը։Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցել են 6 թեկնածու։
Նրանք են՝ Արփինե Առաքելյանը, համայնքապետի պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: