Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ մոտեցավ մի բարձրաստիճան պաշտոնյա եւ ասաց՝ գիտեք, դուք ձերբակալված չեք. Արսեն Բաբայան

Հունվար 13,2025 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բոլոր գործերով լինում է երկու ուղղություն աշխատելու, մեկը ցույց տալ, որ վարույթ իրականացնող մարմինը ընթացակարգեր է  խախտել իր մեղադրանքը առաջադրելիս կամ քրեական վարույթը նախաձեռնելիս եւ մյուսը բովանդակային մոտեցումն է: Մենք ասում ենք՝ անկախ ամեն ինչից՝ այն արարքը, որ նկարագրել եք մեղադրական եզրակացության մեջ, այն թղթերում, որ բերել եք դատարան, չի պարունակում հանցակազմ: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմիի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ եզրափակիչ ելույթում պատրաստվում է անդրադառնալ քրեական վարույթի նախաձեռնման հարցին ու բերել այն մոտեցումները, որոնք այս գործին չեն վերաբերում. «Պետք է հասկանալ՝ այդ մշտադիտարկումը խտրական ձեւո՞վ է կատարվում, թե՞ խտրական ձեւով չի կատարվում»:

Արսեն Բաբայանն էլ անդրադարձավ օրեր առաջ իրեն՝ Ոստիկանություն տանելուն. «Այո՛, փաստացի ինձ ձերբակալել էին: Ինձ տանում էին Ոստիկանություն: Այլ հարց է, որ այդ ընթացքում աղմուկ բարձրացավ ու մինչեւ իմ՝ Ոստիկանություն հասնելը, Ոստիկանությունը հասկացավ, որ մեծ անմտություն է իրականացրել»: Նրա պատմելով՝  Ոստիկանության բաժնի մոտ իրեն  է մոտեցել մի բարձրաստիճան պաշտոնյա եւ  ասել՝ գիտեք, դուք ձերբակալված չեք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031