Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածը շահագործվել է

Հունվար 13,2025 22:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024թ․ տարեվերջից արդեն վարորդները երթեւեկում են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող  11 կմ-ոց նոր ճանապարհահատվածով։ 6մ լայնությամբ  ճանապարհը համապատասխանում է բոլոր չափանիշներին, այն կրճատել է 10-ից ավելի ոլորաններ։ Ճանապարհատվածը կառուցվել է պետբյուջեի ֆինանսավորմամբ։

Շինաշխատանքների առաջին փուլի արժեքը կազմել է մոտ 2 միլիարդ դրամ, երկրորդ փուլի աշխատանքները՝ 3 միլիարդ դրամ։

Ձմռան ամիսներին դժվարանցանելի էր ճանապարհի Վերին Խոտանանով անցնող ճանապարհը, հատկապես   Սուրբ Աստվածածին եկեղեցու  մոտակայքի կտրուկ ոլորանը խցանումների ու վթարների պատճառ էր դառնում։

Նախկին ճանապարհին այլեւս անցյալում է։  Թեթեւ, լայն ու հարմարավետ ճանապարհը վարորդներին հանգիստ երթեւեկելու հնարավորություն է ընձեռել։

«Նոր ճանապարհը, համեմատած նախկինի՝ ավելի երկար է, բայց երկայնական թեքությունները ու կորի շառավիղները  ավելի մեղմ են, որը հեշտացնում է ավտոմեքենաների ընթացքը»,-ասաց ճանապարհը կառուցող «Ապառաժ» ՍՊ ընկերության տեղամասի պետ Ասատուր Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031