Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության շենքում Աննա Հակոբյանի լուսանկարահանումն իրականացվել է անձամբ Փաշինյանի թույլտվությամբ. «Փաստինֆո»

Հունվար 13,2025 22:02

Կառավարության շենքում Աննա Հակոբյանի մոդելային լուսանկարահանումն իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ։ Այս մասին «Փաստինֆոյի» դեկտեմբերի 6-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կառավարությունից։

Հիշեցնենք, Աննա Հակոբյանը նոյեմբերի 30-ին կադրեր հրապարակել՝ տարբեր դիրքերով ու կոստյումներով կառավարության շենքում նկարահանված։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու թե ով է թույլ տվել Աննա Հակոբյանին որպես մոդել նկարահանումներ իրականացնել պետական շենքում, փորձել էինք պարզել նաեւ, թե որքան գումար է հատկացվել դրա համար։ Կադրերից երեւում էր, որ տեխնիկական հատուկ միջոցներ են օգտագործվել, որ Փաշինյանի կնոջը բարձրացնեն Հրապարակի ժամացույցի մոտ ու լուսանկարեն։ Կառավարությունից 30 օր ժամանակ էին խնդրել այս հարցերին պատասխանելու համար։

Ի վերջո, հայտնել են, որ խնդրո առարկա լուսանկարահանումն իրականացվել է պետական արարողակարգային նպատակով, վարչապետի թույլտվությամբ ու մասնակցությամբ։ Գրավոր պատասխանում որեւէ խոսք չկար, թե կոնկրետ ինչ արարողակարգային նկարահանման մասին է խոսքը։

Մենք նաև հետաքրքրվել էինք, թե արդյոք կառավարության շենքի տարածքը կարող է վարձակալությամբ տրամադրվել մոդելային գործակալություններին՝ նկարահանումների համար։ Այս հարցին կառավարությունից չէին պատասխանել, բայց նշել էին, թե Փաշինյանի կնոջ նկարահանումների համար գումար չի ծախսվել, այսինքն՝ պետական միջոցներն են ծառայեցվել են նրա ցանկությունների կատարմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031