Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը

Հունվար 13,2025 20:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Մեզ համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր»:

Հայաստանի նախագահը կարևորել է նաև բարեկամական խմբերի ձևաչափով փոխգործակցությունը և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների պարբերական հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների նշանակալի դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխվստահության և լիարժեք փոխըմբռնման մթնոլորտի կառուցման գործում:

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց հանդիպել Ձեզ հետ: Թույլ տվեք փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ողջույնները: Նրանք անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մաղթել են հաջողություններ, ցանկացել, որպեսզի 2025 թվականը լինի բարիքներով լի տարի Իրանի և Հայաստանի ժողովուրդների համար»,- ասել է Արա Շահվերդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական և քաղաքական ոլորտներում համագործակցության խորացմանը: Կողմերը կարևորել են հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ առանձնահատուկ կարևորելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործիք:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031