«Գործ ունենք հակահայկական տանգոյի հետ, որտեղ գործում է երկու անձ․ վարողն Ալիևն է, զույգը՝ Նիկոլը»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Դերձյանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, Հայկ Դերձյանն ասաց․ «Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որն Արցախն Ադրբեջանի մաս հայտարարեց, Մինսկի խմբի համանախագահները հայտարարում էին կոնֆլիկտը սառեցնելու և հետագայում քննարկելու մասին։ Այս դեպքում տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ պառկել է Իլհամ Ալիևի տանգոյի տակ։ Եվ այս հակահայկական դուետը վերացնելու համար առաջին հերթին պետք է իրականացնել իշխանափոխություն։ Այս իրավիճակում Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ միասին ոչ միայն փորձում է արագ լուծել Արցախի հարցը, այլև Մինսկի խմբի ներկայացուցիչներին հանելով այնտեղից՝ հետագայում հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում հնարավոր պրոհայկական գործընթացները դիվանագիտական դաշտում չեզոքացնելու մասով, նաև փորձում է իրեն մաքրել ոչ թե կոնֆլիկտից, այլ կոնֆլիկտի՝ իր պատկերացրած ադրբեջանական լուծումից։ Կոնֆլիկտը դրանով չի վերանալու։ ՀՀ-ն խաղաղություն չի ստանալու։ Այս դեպքում մենք գործ ունենք կոնֆլիկտի վերջնական արդյունքը՝ ադրբեջանական կապիտուլյացիան դիվանագիտական դաշտում պեչատելու և ՀՀ-ի վրա տապանաքար դնելու հետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ