«Նիկոլը փորձում է ամեն կերպ իր վրայից մաքրել կապիտուլյանտ հողատուի և ձախողված կառավարչի պիտակը, բայց, ինչպես Արմեն Աշոտյանն է նշում, ոչ մի ժավել այդ պիտակը չի կարող մաքրել, քանի որ դա այլևս պատմական փաստ է»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նիկոլ Փաշինյանի՝ հայոց պատմության և արևմտյան Հայաստանի մասին գնահատականների վերաբերյալ՝ Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Պետք է ասեմ, որ նրա հիվանդ հավակնությունները սահմաններ չեն ճանաչում։ Մարդ կարող է ինքն իրեն համեմատել Պապ թագավորի հետ, հիմա էլ բոլոր պատմաբաններին խորհուրդ է տալիս։ Ակադեմիական մի հատորը կարդացել է և որոշել, որ այդ ակադեմիական հատորները գրվել են ոչ թե ՀՀ տեսանկյունից, այլ պատմական Հայաստանի տեսանկյունից։ Դա ցնդաբանություն է։ Մարդիկ հազարավոր հատորներ կարդացել են, որ այդ հատորները գրեն, Նիկոլը մի հատոր կարդացել է ու որոշել՝ ոչ թե պիտի կոչվի ոչ հայոց, այլ Հայաստանի պատմություն։
Այսինքն՝ այդ մարդը մարտահրավեր է նետում Մովսես Խորենացուց մինչև ակադեմիա, այսօրվա Մանկավարժականի ու ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոններ և այլն։ Ալիևի ասած ֆաշիստական ՀՀ-ն և Նիկոլի ասած պատմական Հայաստանը նույնն բան են։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության չի գնում, Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն տանում է կապիտուլյացիայի։ Ալիևի սպառնալիքը օժանդակում է Նիկոլին վախի մթնոլորտ սերմանել հայ ժողովրդի մեջ, որ կոտրի հայ ժողովրդի դիմադրությունը։ Ինչպես անցյալ տարի չորս գյուղերը հանձնեց, Նիկոլը հիմա ասելու է, եթե Սահմանադրությունը չփոխենք, Անկախության հռչակագրից չհրաժարվենք, Ալիևը գալու է, մեզ ուտի։ Նման ձև խաղաղություն չի լինում։ Ասեք կապիտուլյացիա, հնազանդեցում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ