ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակային լինելու մեջ, ուզում են Հայաստանում կյանքը կանգնի, ուզում են տիրի պատերազմի տրամադրությունը։
«Փաստինֆո»-ն գրում է. «Փաշինյանը մանիպուլացնում է՝ իր կառավարությունը հրապարակային չէ:
«Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակային լինելու մեջ, ուզում են Հայաստանում կյանքը կանգնի, ուզում են տիրի պատերազմի տրամադրությունը։
Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է»,- նման գրառմամբ է այսօր հանդես եկել Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պրիմիտիվ մանիպուլյացիա։ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն հրապարակային չէ, այլ նաեւ իրեն ոչ հաճելի ինֆորմացիան թաքցնում է «պետական գաղտնիքի» ձեւակերպման տակ։
«Փաստինֆո»-ն բազմիցս տարբեր հարցերով գրավոր հարցումներ է ուղարկել թե կառավարություն եւ թե դատախազաքննական մարմիններ եւ ըստ այդմ կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեն օգտագործվում է Փաշինյանի ընտանիքի ծախսերի համար, իսկ տեղեկությունը գաղտնագրված է, ինչպես օրինակ, թե որքան գումար է ծախսվել Փաշինյանի կնոջ սպասարկելու նպատակով թանկարժեք մեքենաների ձեռք բերման համար։
Պետական գաղտնիք է համարվում ՀՀ ինքնիշխան տարածքից թշնամուն տարածքներ զիջելու համար Կիրանցի բնակիչների լռությունը ձեռք բերելու համար հատկացված փոխհատուցման չափը։ Պետական գաղտնիք է համարվում Կիրանցի բնակիչներին իբրև սխալ սեփականաշնորհման վկայականներ տալու վերաբերյալ քրեական վարույթի առկայությոնը (ավելի վաղ դատախազությունը պաշտոնապես հերքել էր նման վարույթի առկայությունը, իսկ երբ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե, իբր, նման վարույթ կա, պարզվեց դրա վերաբերյալ ինֆորմացիան պետական գաղտնիք է)։
Պետական գաղտնիք է համարվում առանց ՍԴ-ի վավերացման ու սահմանազատման օրինական գործընթացի Սյունիքի ու Գեղարքունիքի ռազմավարական նշանակության բարձունքներից ՀՀ զորքերը հետ քաշելու ադրբեջանցիների հետ ստորագրած փաստաթուղթը։
Պետական գաղտնիք են համարում ադրբեջանցիների կողմից թույլ տրված պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունների քննության արդյունքները, թե քանի ադրբեջանցի է հետախուզվում, գերության մեջ քանի հայորդի է խոշտանգվել, սպանվել։
Պետական ու ծառայողական գաղտնիք են համարվում Փաշինյանի կառավարության օրոք խոշոր ծրագրերոում հայտնաբերված կառուպցիոն գործերը, որոնցից մեկն էլ վերաբերում հայկական արբանյակին։
Պետական գաղտնիք չեն համարում, բայց նախաքննական գաղտնիք են համար, թաքցնում այնպիսի աղմկահարույց կոռուպցիոն գործեր, որպիսիք եք կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում պետական միջոցները վատնելու, յուրացնելու, ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները խթանելու համար ստեղծված ԱՆԻՖ-ում պետական միջոցները անարդյունավետ օգտագործելու գործերը։
Ինչ-ինչ, բայց Նիկոլ Փաշինյանը հրապարակայնությունից խոսել ուղղակի չի կարող, նա զբաղված է բացառապես օրվա լրահոսը լցնելով, որպեսզի քողարկի այն ռեալ վտանգները, որոնք այսօր կախված են Հայաստանի գլխին։