ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Հատուկ «խաղաղություն» կառուցողների համար եմ տեղադրում եմ մի փոքր հատված Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքից։
«Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Մոսկվայի ղեկավարությունը Հայկական ԽՍՀ-ին է փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, այդ թվում՝ Շարուր-Դարալագյազը և Արևմտյան Զանգեզուրը: Արդյունքում Ադրբեջանը անջատվեց Նախիջևանից։ Իրենց պապենական հողերից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջան համայնքը։ Այս համայնքը միջազգային կազմակերպությունների առջև հանդես է գալիս Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պաշտպանության և տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության համար: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար»։
«Արևմտյան Ադրբեջանը» դա զուտ խոսույթ չէ, քարոզչություն չէ, դա հստակ մշակված պետական զավթողական ծրագիր է, որն այսօր ուսուցանվում է նաև ադրբեջանական դպրոցներում։
Կարդացեք նաև
Փաստացի, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը ադրբեջանական հանրակրթական դպրոցական դասագրքեր է մտել 2022 թվականի վերջին-2023 թվականի սկզբին, այն բանից հետո, երբ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախը ու ՀՀ-ից որոշ տարածքներ ճանաչեց Ադրբեջանի մաս։ Հիշեցնեմ, որ դրանից երկու ամիս անց՝ 2022 դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի բռնապետ ղեկավարը ծավալուն ելույթ ունեցավ՝ հայտարարելով «Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։
Դրանից հետո նրա կարգադրության հիման վրա Ադրբեջանի հանրակրթական դպրոցական դասագրքերում սկսվել է պատմության կեղծման նոր ալիք, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է որպես «ադրբեջանական հող»։ Հենց այսպես էլ, փաշինյանական խաղաղության դարաշրջանի կառուցապատման ակտիվ փուլում Ադրբեջանը տարածքային անթաքույց պահանջների նոր ալիք սկսեց՝ այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության կամ ինչպես կասեին ՔՊ-ականները՝ «իրական» Հայաստանի նկատմամբ․․․