🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 6-12-ը
(2025թ․)
🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.37 մ (12.01.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։
🟦Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունվարի 12-ը ներառյալ՝ 0.744 մլն.մ³:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ