Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հասնելու ենք նրան, որ ՀՀ-ում դատական համակարգը լինի անկախ, բայց այդ ճանապարհի միակ խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է»․ Նաիրա Զոհրաբյան

Հունվար 13,2025 16:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք հասնելու ենք նրան, որ ՀՀ-ում դատական համակարգը լինի անկախ, բայց այդ ճանապարհի միակ խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով մեկ օր առաջ Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Տպավորություն ունեմ, որ երեկ Հելոուինին նվիրված տոնակատարություն էր, որովհետև անհեթեթագույն մտքերը, որ հնչում էին արդարության և արդարադատության հետ կապված, ուղղակի հակասության մեջ են Արմեն Աշոտյանի քաղաքական հաշվեհարդարին` այս դատական դահլիճում մեկ տարի վեց ամիս կատարվողին։ Ինձ թվում է՝ հումորի երեկոյի էինք մասնակցում։ Նույն միջազգային կառույցներն արձանագրել են, որ ՀՀ-ում դատական համակարգը կոռումպացված է, որ պետական բարձրագույն ինստիտուտները ներքաշված են քաղաքական կոռուպցիայի մեջ։ Արձանագրել են, որ դատական որոշումների վրա մեծ է քաղաքական ազդեցությունը։ Խոսում են այն դեպքում, երբ այդ կառույցների աշխարհաքաղաքական տերերին է պատկանում Նիկոլը։ Անգամ այս դեպքում այդ կառույցները չեն կարողացել իրենց գնահատականը զսպել։ Տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ընդդիմադիր ժամանակվա դափնիները վերադարձնել։ Ալիևը անոնսավորում է նոր պատերազմ, մեզ հռչակում է ռեգիոնի ֆաշիստական պետություն՝ ասելով, որ այդ պետությանը կամ կոչնչացնի, կամ ՀՀ իշխանությունները դա պիտի անեն, էդ ընթացքում Նիկոլն անցած տարվա վիտչինոյով ձվածեղ է անում»։ 

Զրույցի ավարտին Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգի ԵՄ դեսպաններին՝ գան, մասնակցեն Արմեն Աշոտյանի դատական նիստին և բերեն ԵՄ ամենահզոր իրավաբաններին և հասկանան՝ այստեղ կա՞ ընդհանրապես իրավաբանություն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031