Ermenihaber. Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է զեկույց, որում արտացոլված են 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակ ունեցող երկրների անունները:
Զեկույցում հաշվի են առնվել երկրների ռազմական ներուժը հետևյալ չափանիշներով. ռազմական ուժերը, զինվորների քանակը, ռազմական բյուջեն, ռազմաօդային և ռազմածովային ուժը, լոգիստիկ հնարավորությունները, տեխնոլոգիական առաջադիմությունը և շուրջ 6 տասնյակ այլ չափանիշներ:
Արդյունքում ԱՄՆ-ն զբաղեցրել է ամենաուժեղ բանակ ունեցող երկրների ցանկի 1-ին տեղը, որին հաջորդել են Ռուսաստանն ու Չինաստանը: Թուրքիան էլ զբաղեցրել է 9-րդ տեղը։
Նշենք, որ զեկույցում տեղ են գտել նաև Իրանը, Հունաստանը և Հայաստանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 16, 30 և 91-րդ տեղերը: