Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, սակայն որոշ գյուղերում համարյա չկա ինտերնետ հասանելիություն. Վիկտորյա Մելքոնյան

Հունվար 13,2025 16:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայի ԱԳ նախարարության օժանդակությամբ՝ Քաղաքականության հետազոտական կենտրոնի եւ գերմանական «Ճգնաժամային մոդելավորում՝ հանուն խաղաղության» կազմակերպության կողմից համատեղ իրականացված «Մեդիագրագիտության խթանումը լայն հանրության շրջանում» ծրագրի ընթացքում ավելի քան 500 մասնակիցներ՝ ուսանողներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ, մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ տարբեր համայնքների բնակիչներ, ծանոթացել են թյուր եւ կեղծ տեղեկատվության տեսակներին, ապատեղեկատվությունն իդենտիֆիկացնելուն, ժամանակակից տեղեկատվական հոսքերում անվտանգ վարքագծային կանոնների դրսևորմանը։

Հայաստանից 19 հասարակական ակտիվիստներ եւ փորձագետներ նաև մասնակցել են Բեռլինում կազմակերպված դասընթացին, որը նվիրված էր տեղեկատվական հոսքերի առանձնահատկություններին, թվային տիրույթում ապատեղեկատվության առաջացման և տարածման մարտահրավերներին, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային փորձի ներկայացմանը։

Մեդիա կենտրոնում «Մեդիագրագիտության զարգացումը Հայաստանում. միջազգային համագործակցության փորձը» թեմայով քննարկման ժամանակ Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է երկրորդ տարին, այն ընդլայնվել է, մեծ մասամբ դասընթացները տեղի են ունեցել մարզերում, որոշներն էլ՝ Երեւանում. «Խնդիրները բազմաթիիվ են, անընդհատ նոր մարտահրավերներ են առաջանում: Վերջերս խնդիրները գնալով արհեստական բանականության հետ են  կապվում, նաեւ սոցցանցերի օգտագործման հետ: Որոշ դեպքերում ավանդական լրատվամիջոցների բարեխղճության հետ կապված խնդիրներ կան: Այնպես որ՝  փորձ է արվել դասընթացները եւ կատարվող աշխատանքներն ադապտացնել նոր մարտահրավերներին»:

Քաղաքականության հետազոտական կենտրոնի ծրագրերի համակարգող, հետազոտող Վիկտորյա Մելքոնյանի խոսքով՝ 20-ից ավել դասընթացներ են անցկացրել Երեւանում եւ 10 մարզերում, հիմնականում մարտահրավերները նույնն են ամեն տեղ. «Օրինակ, փորձառու մասնագետների բացակայությունը համայնքներում: Իսկ Երեւանը  համեմատելի չէ մարզերի հետ, Երեւանում  եւ մեդիաբազմազանություն կա, եւ մասնագետների ներգրավածությունն է բավականին բարձր: Մյուս մարտահրավերն այն է, որ հասարակությունը պատրաստ չէ նորարարություններին: Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածումը ինչքան էլ բուռն կերպով է ընթանում, գյուղաբնակ որոշ համայնքներում հաճախ ինտերնետ հասանելիություն չկա, հետեւաբար բարդ է հասկանալը՝ տվյալ տեղեկատվությունը կեղծ է, թե ոչ… »: Նա մի քանի լուծումներ է առաջարկում, որոնցից մեկը մասնագետների եւ ոչ մասնագետների վերապատրաստումն է:

Մանրամասն տեսանյութում՝ ավելի ուշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031