«Շատ կարեւոր է արձանագրել, որ մենք ունենք transport.yerevan.am կայքը, որտեղ առանց որեւէ տեղ գնալու՝ յուրաքանչյուր մարդ կարող է գրանցվել եւ փաստացի այդ կայքի միջոցով ստանալ իր արտոնությունը»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա առանձին ներկայացրեց բոլոր արտոնյալ խմբերին եւ առաջարկեց բոլոր խմբերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել իրեն:
Քաղաքապետի խոսքով. «Օնլայն հարթակներից ոչ բոլոր թոշակառուներն են կարողանում օգտվել, բայց ունենք բացված գրասենյակներ, որտեղ նրանք կարող են մոտենալ եւ նույն իրենց բանկային քարտերի վրա, եթե ունեն անհպում վճարման հնարավորություն, իրենց արտոնությունը ստանալ»:
Նրա խոսքով՝ փոփոխությունների ծավալն, անշուշտ, ահռելի է. «Հասկանում եմ, որ օր օրի բան է փոխվում, եւ տեխնիկապես պետք է պատրաստ լինել, բայց այստեղ մարդկանց իրազեկման խնդիր կա: Վստահ եմ, որ ունենք բացթողում: Եթե որեւէ գործողություն իրականացնում ենք, նույնիսկ, եթե տվյալ պրոդուկտը միայն այս ամիս է գործելու, մարդկանց պետք է մանրամասնորեն տեղեկացնել այդ փոփոխության մասին»:
Ավինյանն ասաց նաեւ, որ որոշ խմբերի արտոնությունների մասին պետք է հավելյալ քննարկումներ անել, որովհետեւ նրա ձեւակերպմամբ՝ իրենց հիմնական նպատակը արտոնությունների արդար բաշխումն է. «Մեր նպատակն այն չէ, որ որեւէ թոշակառու ավել վճարի»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ