Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվում է արդարադատություն իրականացնող միջազգային դատարաններից, Արցախում էթնիկ զտումից, բայց խոսում է արդարությունից ու արդարադատությունից. Ժաննա Ալեքսանյան

Հունվար 13,2025 15:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և արդարաատության զգացումները խիստ սրվեցին։ Նա այսօր հավաքեց իրավական ոլորտի պատասխանատուներին և թեմային նվիրված ճառ ասաց․ հորդորելով ինտենսիվ աշխատանք տանել մեր երկրում արդարադատություն հաստատելու ուղղությամբ, «ձեզ ուղղված հարցերին ես եմ պատասխանում», ասաց Փաշինյանը՝ մեղադրանքներն ուղղելով ներկա գտնվող հասցեատերերին։

Պարզվում է անամոթությունը սահմաններ չունի․ հրաժարվում է արդարադատություն իրականացնող մարդու իրավունքների միջազգային դատարաններից, հրաժարվում է Արցախում միջազգայնորեն ճանաչված էթնիկ զտումից, տեղի ունեցած սպանություններից, բայց խոսում է արդարությունից ու արդարադատությունից։ Փաշինյանն ուզում է, որ մեր հանրությունը անբարոյականությունը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանությունը որպես հայրենասիրություն և այդպես շարունակ։ Նա կարծում է իշխանական լծալները բավարար են անբարո արժեքներով մեր ժողովրդին վերադաստիարակելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031