«Ուղղակի չի կարող հարցաքննությունը վերածվել պարզապես քննության բառիս ավանդական կրթական իմաստով»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատական նիստի ընթացքում վկայի հարցաքննությանը։
Նա նշեց․ «Եթե մարդուն հարցեր են տալիս կապված օրենքի դրույթների առկայության, բացակայության դրա մեկնաբանման հետ, դա եղավ փորձաքննություն։ Այդ դեպքում հարցաքննությունը փորձաքննությունից ինչո՞վ է տարբերվում։ Սա ամենակարևոր հանգամանքն է, որ այսօրվա դատական նիստում ի հայտ եկավ։ Ցավոք, վատ պրակտիկա է մեր երկրում ձևավորվել օրենքին ու տրամաբանությանը հակասող, երբ պարտավոր է ցանկացած հակասության դեպքում հակասության ոչ միայն բուն էությունը ներկայացվել, այլև հիմնավորվել, որ դա էական է։ Այնինչ պրակտիկան ասում է, որ այս հարցերի շուրջ առկա է հակասություն նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև։ Պետք է բառացի ներկայացվի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ