Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագրով նախատեսվում է վերակառուցել, արդիականացնել Շահումյան 2, Մարաշ եւ Եղեգնաձորի 220 կվ ենթակայանները

Հունվար 13,2025 14:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագրով բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40.000.000 դոլար վարկ՝ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին հրավիրած նիստի ժամանակ՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողի խոսքով ծրագրի նպատակներն են մեծացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկ կարողությունները, ապահովել դրանց ինտեգրումն էլեկտրահաղորդման ցանցում եւ ընդլայնել էլեկտրահաղորդման ընկերության առեւտրային կենսունակությունը: Ծրագիրն ուղղված է հզորացնելու Հայաստանի էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը, դրա կարողությունները եւ մեծացնելու վերականգնվող էներգետիկայի ծավալները:

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է, մասնավորապես, վերակառուցել, արդիականացնել Շահումյան 2, Մարաշ եւ Եղեգնաձորի 220 կվ ենթակայանները: Նա ընդգծել է, որ վերոնշյալ ենթակայանները կառուցվել են 1964 թվականին, 1978 եւ 1966 թվականներին եւ այս տարիների ընթացքում շատ քիչ են եղել ներդրումներ եւ դրանք վերակառուցման խնդիր ունեն:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին՝ կից օրենսդրական փաթեթով:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031