«Եվրամիությունից մենք ստացե՞լ ենք որոշակի ազդակ, ասե՞լ են՝ դուք հանրաքվե արեք, մենք մեր դռները ձեր առաջ կբացենք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ Եվրամիության կողմից չի տեսել որեւիցե ակնարկ, որ տեսանելի ապագայում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ։ «Թող ժողովրդին չփորձեն մոլորեցնել, որ հենց այս օրենքը ընդունենք, վաղը չէ մյուս օրը Հայաստանը դառնալու է Եվրամիության անդամ»,- հավելեց նա։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանից հնչող հայտարարություններն այն մասին են, որ սա քաղաքական խնդիր է, Ռուսաստանից հեռանալու խնդիր է։
Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա օրակարգում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Վաղուց այսքան չէի ծիծաղել, բա ի՞նչ են անում, ի՞նչ օրակարգ ունեն ընդհանրապես»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ