Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանը՝ Փաշինյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հայտարարության մասին

Հունվար 13,2025 14:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որ մշակութային թեմայով ասուլիսում խոսում էր Հայաստանում խաղաղության եւ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, հարցրեց՝ ի՞նչ կարծիքի է Փաշինյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ հայտարարության մասին, արդոք հասունացե՞լ է այդ պահը:

«Ես կարծում եմ, որ ձեր հարցը շատ հեռու է այսօրվա մեր թեմայից»,-ասաց երկլեզու դրամատիկական արվեստանոցի չորրորդ թողարկման մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսին մասնակցող դեսպանը:

Aravot.am-ի եւ Հանրային ռադիոյի թղթակցի պնդմանը, որ մշակույթը նույնպես քաղաքականություն է, եւ ավելի վաղ դեսպանն արդեն իսկ խոսել էր քաղաքական թեմայով, հետեւաբար հարցն այդ համատեքստում էր, պարոն Դըկոտինյին այսպես արձագանքեց. «Ես խոսում էի պատմական կապերից եւ ոչ թե ժամանակակից իրողություններից: Այսօր մեզ հետ են մշակույթի ոլորտի մասնագետները՝ մի ծրագրի համար, որը միավորում է մեր երկու պետությունները: Ինչ վերաբերվում է քաղաքական հարցերին, կարծում եմ՝ բավականին պարզ արտահայտվեցի. Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, Հայաստանը ներկայացնում է իր կառավարությունը: Եվ այն աջակցությունը, որ Ֆրանսիան տալիս է Հայաստանին՝ շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Մակրոնի կողմից՝ այն ամբողջական է եւ հաստատուն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031