Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ այն տեղի է ունեցել հունվարի 12-ին:
Օրակարգում եղել են Սիրիայի շուրջ զարգացումները, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանն ու Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր: