Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային եկամուտների հավաքագրման կանխատեսումը դեպի ներքեւ փոխվելու է, բայց բյուջեի կատարման հետ կապված ռիսկեր չունենք»․ նախարար

Հունվար 13,2025 13:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ մենք 2024 թվականին պլանավորել ենք 2025 թվականի բյուջեն, հիմք ենք ընդունել այն հարկերի մակարդակը, որը հավաքելու ենք 2024 թվականին։ Հիմա 2024 թվականի պատկերը եղել է մի փոքր այլ, ինչ մենք դրել ենք 2025 թվականի բյուջեն պլանավորելիս, եւ այդ պատճառով որոշակիորեն ճշգրտվելու է այն կանխատեսումը, որը մենք ունեինք 2025 թվականի հարկային եկամուտների հետ կապված։ Բնականաբար, կանխատեսումը դեպի ներքեւ փոխվելու է, բայց ուրախալի նորությունն այն է, որ քանի որ մենք այսպիսի ռիսկերը կառավարելու համար պահուստային ֆոնդում ունենք միջոցներ, ապա մեր բյուջեի կատարման հետ կապված որեւէ ռիսկ չունենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ֆինանսների նախարարն ասել էր, որ 2024 թվականի բյուջեն թերակատարվել է, հարկային եկամուտների հավաքագրումը 2024 թվականին մոտավորապես 200 մլրդ-ով պակաս է։

Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ հարկային բեռի բարձրացման դեմ բողոքներին։ Նա ասաց, որ, մասնավորապես, շրջանառության հարկ վճարողներին բացատրել են, որ պարտաճանաչ ծախսագրումներ իրականացնելու դեպքում շրջանառության հարկ վճարողների հարկային բեռը չի ավելանալու։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031