Լրահոս
Օրվա լրահոսը

Տոմսային միասնական համակարգը, այո՛, անցումային բարդ գործընթաց է, և այս փուլում երևանցիների նույնիսկ այդ զայրույթի միջոցով աջակցությունը մենք նկատել ենք. Ավինյան

Հունվար 13,2025 13:50

Երևանի վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։

Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է այցելել անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։

Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում։

Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ այս պահի դրությամբ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից: Տերմինալից օգտվելու դժվարություն ունեցողները հունվարի 14-ից՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում կարող են դրամարկղի աշխատակցի օգնությամբ ձեռք բերել քարտերը: Ժամային սահմանափակման նպատակը ծանրաբեռնված ժամերին ուղևորահոսքերի հետ գործընթացի համընկնելը բացառելն է:

Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև transport.yerevan.am կայքի միջոցով՝ ARCA, VISA, MASTER բանկային քարտերը կցելով (տրանսպորտային քարտ ձեռք բերել հարկավոր չէ):

Հարկ է նշել, որ տրանսպորտային քարտը լիցքավորումից հետո կակտիվանա մինչև 3 ժամվա ընթացքում. դա կապված է ծրագրային թարմացումների, բոլոր վալիդատորներին քարտ ձեռք բերելու, տոմսային փաթեթը կցելու, տեղեկատվությունը փոխանցելու հետ:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից գործելու են միայն տրանսպորտային քարտերով, բանկային քարտերով ու Telcell wallet-ով ձեռք բերված փաթեթները:

Տերմինալների միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել միայն 90 րոպեանոց QR կոդով կարճաժամկետ տոմսեր:

Անդրադառնալով արտոնությունների փաթեթին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հավելյալ արտոնյալ խմբերի և արտոնությունների չափի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կլինեն:

«Մեր հիմնական նպատակը պետք է լինի արտոնությունների արդար բաշխումը, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր իրապես ունեն արտոնության կարիք, օգտվեն այդ հնարավորությունից: Տոմսային միասնական համակարգը, այո՛, անցումային բարդ գործընթաց է, մասշտաբային գործընթաց է,  և այս փուլում երևանցիների նույնիսկ այդ զայրույթի միջոցով աջակցությունը մենք նկատել ենք և էականորեն մեր հավաքագրումներն ավելացել են, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց նաև ներողություն հայցել տեխնիկական տարատեսակ խնդիրների հետ կապված, որոնք ամենօրյա ռեժիմով լուծում ենք»,- ընդգծել է քաղաքապետը:

Հիշեցնենք նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։

Հարկված (մաքուր) աշխատավարձերը.

«ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ,

«Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ,

«Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 – 15:00 կամ զանգահարել 093 674480 հեռախոսահամարով։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031