Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը լավ գիտի թուրք-ադրբեջանական տերերի ցանկություններն ու պահանջներն իր հանդեպ, իր աթոռից»․ Աննա Մկրտչյան

Հունվար 13,2025 13:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նիկոլը լավ գիտի թուրք-ադրբեջանական տերերի ցանկություններն ու պահանջներն իր հանդեպ, իր աթոռից, և այդ աթոռի ոտքերը պահպանելու համար ամեն արվող տրամաբանական քայլ հանգում է դրան՝ կատարել թուրք-ադրբեջանական պահանջները»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ըստ Աննա Մկրտչյանի, երբ Իլհամ Ալիևը հայկական տեղանունները անվանում է ադրբեջանական հորինված անվանումներով, Նիկոլ Փաշինյանը 10-15 գյուղի անունը անգիր է անում և սկսում նույն տրամաբանությամբ կրկնել։

Ըստ Աննա Մկրտչյանի՝ Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդից են, և Նիկոլ Փաշինյանը կատարում է իր աթոռը պահելու համար․ «Ինքը գիտեր՝ 2018-ին ինչու են իրեն բերում իշխանության, ինչու են իր տերերը թույլատրում, որ ՀՀ-ում պետական հեղաշրջում անի և դրա անունը դնում իբր ժողովրդավարություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031