«Իրանն այսօր». Իրանի ԱԳՆ խոսնակը՝ Ալի Աքբար Ահմադիանի (ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար – խմբ.) Բաքու և Երևան այցերի մասին.
«Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է։ Անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից՝ հեռու արտաքին միջամտությունից։
Այս այցն այդ երկու երկրների հետ հարաբերություններն ու քննարկումներն ամրապնդելու նպատակով էին, որպեսզի վստահ լինենք, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախկին գործընթացները, այդ թվում՝ 3+3-ը կշարունակվեն։
Իրանը պատրաստ է այս ուղղությամբ ունեցած հնարավորություններով աջակցել այս գործընթացին»։