Անարատ ու առողջարար կաթ, Ա կարգի կաթ, մեկ աղբյուրից ստացվող կաթ․․․ Կաթնամթերք ընտրելիս այս բառերն ակնթարթորեն հիշեցնում են Երեմյան կաթնամթերքի մասին։
Սպառողների կողմից մեծ վստահություն վայելող Երեմյան կաթնամթերքը ամփոփում է 2024 թվականը՝ ներկայացնելով ձեռքբերումները փաստերի լեզվով։
Ինչո՞ւ է Երեմյան կաթնամթերքը լավագույնը
Կարդացեք նաև
Երեմյան կաթնամթերքն ընտրելիս սպառողը գնում է մաքուր, անարատ, բնական, առանց մեկ գրամ հավելումի կաթ։ Միջազգային ստանդարտներով այս բացառիկ արտադրությունը ներկայացնում է փակ շղթա՝ սեփական դաշտերում անասնակերի աճեցումից մինչև խելացի ու ճշգրիտ ֆերմա, կենդանիների խնամք և բարեկեցություն, ավտոմատացված կիթ, փակ ցիկլով կաթի տեղափոխություն, լաբորատոր նմուշառում, վերամշակում, հատուկ սառնարանային մեքենաներով տեղափոխում դեպի սուպերմարկետներ։ Արդյունքում, կաթը ստացվում է մեկ աղբյուրից՝ բացառելով այլ ֆերմերներից կաթի հավաքագրումը, ինչը վերացնում է աղտոտման և անհամապատասխանության վտանգը․ սա նշանակում է, որ Երեմյան կաթնամթերքում գիտեն՝ որտեղից է գալիս կաթը և ամբողջությամբ պատասխանատու են յուրաքանչյուր շիշ կաթի համար: Մեկ աղբյուրի կաթը թարմ է և մաքուր, քանի որ ֆերմայի կովերն առողջ են և ամբողջ տարին սնվում են կանաչ, բարձր սննդայնությամբ կերով։ Գլյուտենից զերծ կաթը, առանց մարդկային միջամտության և օդի հետ շփման, ավտոմատացված համակարգով և երկու ֆիլտր անցնելով, հասնում է սառնարան, պահվում սահմանված ջերմաստիճանում, ապա հատուկ մեքենայով տեղափոխվում գործարան։ Կաթնամթերքը վաճառակետեր է առաքվում հատուկ սառնարանային մեքենաներով՝ մշտապես ապահովելով մեքենայում ջերմաստիճանի ճշգրտությունը, ինչը զրոյացնում է տեղափոխման ժամանակ մթերքի փչանալու ռիսկը։ Այսպիսով, սպառողներն ամեն օր գնում են ամբողջովին անարատ, առողջարար կաթնամթերք։
Այս ամենին համընթաց՝ Երեմյան կաթնամթերքն իր երկարաժամկետ նպատակներն ունի՝ նպաստել առողջ սերնդի և հասարակական առողջ սովորությունների ձևավորմանը։ Կաթնամթերքի «Սերմից՝ սեղան» հայեցակարգն իր հերթին նպաստում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու երկրում պարենի անվտանգությանը։
Խելացի և ճշգրիտ ֆերմա․ որտե՞ղ է գտնվում և ինչո՞ւ է իր տեսակի մեջ եզակի
Երեմյան կաթն արտադրվում է Երեմյան ընկերությունների խմբի կողմից Լոռու մարզի Տաշիր համայնքում հիմնված անասնապահական խոշոր համալիրում։ Այն Հայաստանում նման մոդելով ու մասշտաբներով առաջին ֆերման է։ Առվույտի ու եգիպտացորենի սեփական դաշտեր, խելացի հողագործություն և կերարտադրություն, 12 ամիս կանաչ ու հյութալի կեր, ծննդով Եվրոպայից տոհմային կովեր, ամբողջովին ավտոմատացված շրջանաձև կթարան, հատուկ թվային համակարգերի և սարքերի կիրառում կենդանիների վերաբերյալ հնարավոր ինֆորմացիայի կրկնակի ֆիլտր անցնող կաթ․․․ ֆերմայի փակ շղթան ներառում է սերմի հատիկից մինչև անարատ կաթի ստեղծման ամբողջ գործընթացը։ Ահա այսպես, 1 տարում ֆերմայում արտադրվել է 10 միլիոն լիտր կաթ և մատակարարվել 20 հազար տոննա կեր։
Հենց այս ֆերմայում է ամենամյա պարբերականությամբ անցկացվում Yeremyan FARM FEST-ը։ 2024 թ․-ի աշնանն այն իրականացվեց երրորդ անգամ՝ վերահաստատելով գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների հանձնառությունն ու տարածաշրջանային դիրքավորման նպատակադրվածությունը։
Նոր գործարան, գերժամանակակից մոտեցումներ
2024 թվականին Երեմյան ընկերությունների խմբի կողմից բացվեց գերժամանակակից գործարան, որն աշխատում է ISO ստանդարտներով, ապահովում է օդի և տարածքի մաքրություն, աշխատանքային բոլոր գործընթացների արդյունավետ կառավարում, հիգիենայի վերահսկման մեխանիզմներ և այլն։ Գործարանն ունի շուրջ 70 առանձնացված մասնագիտական բաժիններ, որոնցից յուրաքանչյուրում իրականացվում է խստագույն վերահսկողություն։ Արտադրական տարածքներն ապահովված են մանրէազերծված մաքուր օդով և համապատասխան ջերմաստիճանով։ Գործարանը կառուցված է այնպես, որ աշխատակիցները և առկա բոլոր հանգույցները չեն առնչվում դրսի միջավայրի և արտաքին օդի հետ։
Լաբորատոր հետազոտություններն անցկացվում են արտադրության յուրաքանչյուր փուլում՝ կաթի ստացումից մինչև պատրաստի արտադրանք։ Գործարանում գործում է նաև RnD (Research and Development) կենտրոն, ինչպես նաև գերժամանակակից մանրէաբանական, երկու ֆիզքիմիական լաբորատորիաներ և մերանների պատրաստման տեղամաս։ Լաբորատորիաներում ստուգվում են սննդի անվտանգության բոլոր ցուցանիշները։
Ավելի քան 50 անուն արտադրանք, անփոփոխ որակ
Երեմյան կաթնամթերքն այժմ սպառողին է ներկայանում ավելի քան 50 արտադրատեսակով։ Կաթից մինչև ստրաչատելլա, ռիկոտտա, բուրրատա, մոցարելլա ու տարատեսակ այլ պանիրներ, ուտելի ու ըմպելի յոգուրտներից մինչև պանրիկներ, սերուցքային կարագից մինչև կանթաշոռ, քամած մածուն, ռեժան, կեֆիր, թթվասեր և այլն։ Տեսականին ներկայանում է տարբեր յուղայնությամբ, տարողությամբ և արժեքներով։
Լինել լավագույնը և չանե՞լ նորամուծություններ․ դա Երեմյան կաթնամթերքի մասին չէ։ 2024 թվականին շուկա դուրս եկավ դեռևս միակ չիչխանի յոգուրտը, որը հայկական մթերքները հանրահռչակելու ևս մեկ գերազանցության օրինակ է։
Կաթ դպրոցներին․ առողջ սնվելու սովորություններ, երջանիկ հասարակություն
«Կաթ դպրոցներին» ծրագրի շրջանակներում 2024 թվականին 1350 դպրոցական Երևանում և Լոռիում իր օրը սկսում է Երեմյան կաթնամթերքի մեկ բաժակ կաթով։ Պարենի համաշխարհային ծրագրի, Եվրասիական զարգացման բանկի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցության արդյունքում ծրագիրն ընդլայնվել է՝ դպրոցներում գրանցելով վարքագծային փոփոխություններ, կաթի սպառման կտրուկ աճ և երկարաժամկետ առողջապահական օգուտներ։
2022 թվականից իրականացվող ծրագիրն իր տեսակի մեջ բացառիկ ծրագիր է, որի նպատակն է հասարակությունում ձևավորել առողջ սովորություններ։ Այն երկարաժամկետ ներդրում է հասարակական կենսակերպերի ձևավորման գործում, որի արդյունքները ոչ միայն տեսանելի են դառնալու առողջապահական, այլև ապրելաոճերի փոփոխության և բարելավման տեսանկյունից։
Կաթի մասսայականացումը՝ իրականացվող մեծ նպատակ
Երեմյան կաթնամթերքում վստահ են, որ կաթի օգտագործումը պետք է դառնա հասարակական կայուն սովորություն։ Հենց այս՝ կաթի մասսայականացման նպատակին էր ուղղված Կաթի համաշխարհային օրվա ընթացքում Երեմյան կաթնամթերքի սահմանած Գինեսի նոր ռեկորդը, որի ընթացքում 1 ժամում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց։
Միևնույն ժամանակ, 2024 թվականին 88 հազար 330 բաժակ կաթ է հյուրասիրվել Երեմյան ընկերությունների խմբի ռեստորաններում մատուցվող նախաճաշերի ընթացքում։ Կաթի ամենօրյա զանգվածային օգտագործումը, որ տարիներ առաջ դասվում էր երևակայական մտքերի շարքին, այսօր արդեն դառնում է իրականացվող մեծ նպատակ։
Էկոլոգիապես մաքուր՝ յուրաքանչյուր մանրուքում
Երեմյան կաթնամթերքը շուկա ներմուծեց ապակյա տարաների գործածման մշակույթը՝ արտահայտելով իր հոգատարությունը ոչ միայն սպառողների, այլև բնության հանդեպ։ Տարաները վերամշակվող են, և հարյուրավոր սպառողներից դրանք հավաքագրվում են հենց Երեմյան կաթնամթերքի միջոցով։ Շրջանառման այս ցիկլն ամբողջովին վերահսկվում է՝ ուշադրությունից չվրիպելով որևէ մանրուք։
Ընդհանուր առմամբ, կաթնամթերքի ամբողջ գործընթացն էկոլոգիապես մաքուր է։ Ֆերմայում և գործարանում նվազագույնի է հասցվում թափոնների առկայությունը, վերամշակվում է անգամ գոմաղբը և օգտագործվում սեփական դաշտերում։
Ամենակարևոր մրցանակը սպառողի գոհունակությունն է։
Երեմյան ապրանքանիշը վայելում է իր սպառողների լիակատար վստահությունը, միևնույն ժամանակ ներկայացվում և սիրելի դառնում միջազգային հարթակներում։ 2024թ․-ին կաթնամթերքը մասնակցել է Gulfood սննդի և խմիչքի ամենամեծ միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ապրանքատեսականին։ Ցուցահանդեսի մասնակիցներից շատերը հաճելիորեն զարմանում էին՝ տեսնելով ապրանքանիշի՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով ստացվող կաթնամթերքի բարձր որակը։
Հայկական արտադրությունն ու դրա պատմությունը երկրի սահմաններից դուրս ներկայացնելը Երեմյան ապրանքանիշի թիմի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Հազարավոր այցելուների ու հայտնի ընկերությունների ղեկավարներին ներկայացվել է մեր բարձրորակ արտադրանքը, կիսվել հաջողության պատմությամբ և Հայաստանը ներկայացրել որպես երկիր, որը համաշխարհային բիզնես և արտադրության մոդելների կիրառման հաջողված փորձ ունի:
«Տարվա ապրանքանիշ» անվանակարգում Երեմյան կաթնամթերքը հաղթող է ճանաչվել «Որակի նշան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում։ Սպառողները և որակի մասնագետները լավագույն գնահատականին են արժանացրել Երեմյան կաթնամթերքի ըմպելի յոգուրտները։
2025-ը՝ միայն բարձրորակ և առողջ կաթնամթերքով
2025 թվականին Երեմյան կաթնամթերքը շարունակելու է հանրությանը ներկայացնել հայկական կաթնամթերքի լավագույն տեսականին։ Նորություններ լինելու են ու շա՜տ, որովհետև ինչպես կարգախոսն է ասում, կաթը սեր է, իսկ շատ կաթը՝ շա՜տ սեր։