Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա, ԵՄ անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է»․ Պապոյան

Հունվար 13,2025 12:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ այս պահին կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

«Եվրամիության անդամակցության գործընթացը դա զուգահեռ օրակարգ է, եւ մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունն ու մրցունակությունը բարձրացնելն է։ Էական չէ՝ Հայաստանը կլինի ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում, ուր կլինի, մեր տնտեսությունը պետք է մրցունակությունն ավելացնի։ Մենք պետք է հնարավորինս շատ բարդ ապրանքներ արտադրենք, հնարավորինս բարձր եւ մրցունակ ծառայություններ մատուցենք։ Որտեղ որ լինենք, մեր ապրանքները պետք է լինեն ամենամրցունակը կամ ամենամրցունակներից մեկը»,- հավելեց նա։

Նա նշեց, որ Լարսի անցակետն այս պահին ազատ է, հերթեր չկան, այսինքն՝ արտահանման խնդիր չկա։ «Որեւէ պահի մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով։ Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, եւ բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված։ Մենք պետք է դառնանք մի պետություն, որ եթե հանկարծ մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան կպատահի։ Եվ այդ դեպքում մեզ հետ ոչ մի բան չի պատահի»,- նշեց Պապոյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031