Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի՝ ամբողջական ցիկլով աշխատելու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան լրացուցիչ կաճի մոտ 1 տոկոսով, լրացուցիչ 120 մլն դոլար հարկ կստանանք»․ Պապոյան

Հունվար 13,2025 12:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե Ամուլսարը չաշխատի, իհարկե, մեր տնտեսական աճը կլինի ավելի ցածր»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

«Վերջերս կնքվեց պայմանագիրը, որով Լիդիան Արմենիա ընկերությունը բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցեց ՀՀ կառավարությանը։ Մենք պատվիրել էինք բարձր կարգի աուդիտ, որը նույնպես ցույց տվեց, որ սա մի պրոյեկտ է, որն ամբողջովին իրագործելի է ու եկամտաբեր։ Կարծում ենք, որ ֆինանսավորման հարցերը մոտ ապագայում կլուծվեն, եւ այդ պրոցեսի ավարտից հետո աշխատանքները կմեկնարկեն։ Այնտեղ 500 մլն դոլար արդեն ներդրված է, 250 մլն-ից 100 մլն դոլարը եւս կազմակերպությունը կներդնի, այնտեղ մնում է 150 մլն դոլար, որը կֆինանսավորեն մեր ֆինանսական կազմակերպությունները։ Եվ այդ պարագայում մենք գարնանն արդեն կսկսենք շինարարական աշխատանքները, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին կսկսենք արդյունահանումը։ Դա մեր տնտեսությանը եւ արդյունաբերությանը լուրջ խթան կլինի»,- ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ հաջորդ տարվա համար ի սկզբանե 5,6 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսվում, բայց ֆինանսների նախարարությունը մի փոքր նվազեցրել է այդ կանխատեսումը։ «Եթե Ամուլսարը չաշխատի, իհարկե, տնտեսական աճը կլինի ավելի ցածր։ Եթե աշխատի Ամուլսարը, ապա ոչ միայն այս, այլ հաջորդ տարիների համար կվերանայենք տնտեսական աճի ցուցանիշը։ Ամուլսարի՝ ամբողջական ցիկլով աշխատելու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան մեկ տոկոս լրացուցիչ կաճի, եւ մեր պետությունը լրացուցիչ 120 մլն դոլար հարկ կստանա, կստեղծվեն մեծ թվով աշխատատեղեր, համայնքները լրացուցիչ դոտացիաներ կստանան։ Եվ այս առումով Ամուլսարի աշխատելը ՀՀ համար ունի կենսական նշանակություն։ Հաջորդ տարվա համար թիրախ ենք դրել 5,5 տոկոսի շրջակայքում տնտեսական աճ ունենալ»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031