Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց այսքան զբոսաշրջիկ էինք պատկերացնում, որ 2024 թվականի համար պետք է ունենայինք»․ ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 7 տոկոսով

Հունվար 13,2025 11:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականին Հայաստան է այցելել մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

«Սա մոտավորապես 7 տոկոս նվազել է անցած տարվա համեմատ, բայց նվազել է միայն Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը։ Եվ այլ երկրներից՝ Հնդկաստան, ԱՄԷ, Վրաստան, Ֆրանսիա, Իրան, Չինաստան, զբոսաշրջիկների թիվն ավելացել է։

Մենք հիմա 2,2-2,3 մլն զբոսաշրջիկի շրջանակում ենք, մեր թիրախն է 2026 թվականին ունենալ 2,5 մլն զբոսաշրջիկ, և, ըստ էության, այս պահին թիրախով գնում ենք։ Հենց այսքան զբոսաշրջիկ էինք պատկերացնում, որ 2024 թվականի համար պետք է ունենայինք։ Ի՞նչ ենք անում այս ուղղությամբ, ոչ միայն զբոսաշրջային կլաստերներ են զարգացնում եւ պատմամշակութային օբյեկտներն ենք բարեկարգում, այլ նաեւ 500-ից ավելի հոդվածներ ենք հրապարակել միջազգային պարբերականներում Հայաստանի մասին, 90-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բլոգերներ եկել են Հայաստան։

Հայտնի է, որ Հնդկաստանի եւ այլ երկրների շատ քաղաքացիներ աշխատանքի նպատակով են գալիս Հայաստան, հարցին, թե նրանց որպես զբոսաշրջիկ են հաշվո՞ւմ, Պապոյանը պատասխանեց․ «Զբոսաշրջիկն այն մարդն է, ով աշխատանքի նպատակով չի գալիս տվյալ երկիր։ Այսինքն՝ եթե իրենք գալիս են աշխատանքային պայմանագիր են կնքում, ավտոմատ այլեւս զբոսաշրջիկ չեն դառնում։ Զբոսաշրջիկն այն մարդն է, ով առնվազն մեկ գիշեր անցկացնում է այդ երկրում, եւ սա աշխարհում ընդունված մեխանիզմ է, մենք չենք կարող այլ մեխանիզմով հաշվարկել։ Եվ այդ եղանակով հաշվարկել ենք»,- ասաց Պապոյանը՝ չհրապարակելով, թե, օրինակ, Հնդկաստանից քանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031