Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջադրված մեղադրանքը կեղծ է. եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու համար Ռոստովից ժամանած Արմեն Մնացականյանը արդեն 4 ամիս է՝ կալանքի տակ է». Ռոման Երիցյան

Հունվար 13,2025 11:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով Ռոստովից Հայաստան ժամանած Արմեն Մնացականյանը արդեն 4 ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ՝
իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով։ Այնուամենայնիվ, մինչև հիմա անհայտ է և չի պարզաբանվում, թե կոնկրետ ինչպես էր վերջինս նախատեսում յուրացնել իշխանությունը Հայաստանում։

Ինչ պայմաններ է նա ստեղծել, ինչ միջոցներ ու գործիքներ ձեռք բերել կամ հարմարեցրել իշխանություն յուրացնելու համար, որը, սակայն, ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով։

4 ամիս է մարդուն ապօրինի պահում են կալանքի տակ այն բանի համար, որ նա ներկա է եղել ՀՀ իշխանությանը Ռուսաստանում քննադատող հայտարարություններին։ Ավելի պարզ՝ Արմեն Մնացականյանը մեղադրվում է այն բանում, թե իբրև ինքը մի քանի անձանց հետ միասին Հայաստանի իշխանությանը քննադատող հայտարարություններ է կատարել՝ հավելելով, որ նրանցից օր առաջ պետք է ձերբազատվել։ Խոսքեր, որոնք Հայաստանում և ամբողջ աշխարհում հնչեցվում են գրեթե ամեն րոպե։

Իհարկե, քննչական կոմիտեն ու ԱԱ ծառայությունը այս ամենը ներկայացրել են իբրև դարի բացահայտում՝ հրապարակելով ինչ-որ խուզարկության արդյունքներ և ձերբակալման կադրեր, սակայն վստահ եղեք՝ Արմեն Մնացականյանին առաջադրված մեղադրանքը կեղծ է ու շինծու, իսկ ձեռք բերված ապացույցներն ու տվյալներն էլ ոչ բավարար՝ անգամ փողոցային մակարդակով հարց ու պատասխան ունենալու համար։ Հավելեմ, որ բնակարանի խուզարկությամբ Արմեն Մնացականյանի մոտ որևէ արգելված իր չի հայտնաբերվել, իսկ անձնական խուզարկության արդյունքում էլ արձանագրվել, որ նրա սպորտային տաբատի աջ գրպանում կա թաշկինակ։

Չեն բացառում, որ հենց այդ թաշկինակի վրա Արմեն Մնացականյանը պետք է ինչ-որ թույն լցներ ու թրիլլերային ֆիլմերում ցուցադրված եղանակով ուշաթափեցներ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկին կամ բոլորին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031