Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի նման տնտեսական աճ, արդեն մտել ենք կայունության փուլ»․ Գեւորգ Պապոյան

Հունվար 13,2025 10:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հունվար-նոյեմբերին ունենք արտահանման մոտ 74 տոկոս աճ, ներմուծման՝ 41,5 տոկոս աճ։ Մշակվող արդյունաբերությունը 10,8 տոկոսով է աճել, ծառայությունների աճը կազմել է 6,3 տոկոս, շինարարության աճը՝ 14,9 տոկոս։ Եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա, ըստ էության, մենք ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ, մասնավորապես 2019 թվականի։ Կարծում ենք, որ հիմա արդեն մտել ենք կայունության փուլ եւ նման ցուցանիշներ պահպանելը՝ 6,7, թեկուզ 5,5 տոկոս տնտեսական աճ ունենալն արդեն իսկ բավականին բարձր ցուցանիշ է համարվելու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նա նշեց, որ նախկինում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը ծառայությունների ոլորտն էր, դա քննադատվում էր եւ կապվում էր խաղային բիզնեսի զարգացման հետ։ Բայց այժմ, ըստ Պապոյանի, տնտեսական աճի մեջ ծառայություններն իրենց տեղը զիջել են շինարարությանը եւ արդյունաբերությանը։

Նախարարը նաեւ նշեց՝ ոչ միայն շինարարությունն է Հայաստանում զարգանում, այլ նաեւ շինարարությանը նպաստող դետալների արտադրությունը։ «Այսպիսի քննարկում կար՝ ինչպե՞ս անենք, որ Հայաստանից մետաղի ջարդոնը ուղղակի զանգվածաբար կոպեկներով չտանեն դուրս։ Մի բան, որը տասնամյակներով եղել է։ Այդ հարցի լուծումը ոչ միայն տրվեց, այլ այդ հարցի լուծման արդյունքում 270 մլն դոլարի ներդրում ունեցանք, եւ լրացուցիչ 1000 աշխատատեղ է ստեղծվել։ Սա հաջողված օրինակ է, որը ցույց է տալիս, թե պետական քաղաքականությունները ինչպես կարող են զրոյից բերել նրան, որ երկրում 3-4 խոշոր մետաղաձուլական ընկերություններ լինեն։ Ոլորտի զարգացումը կարող է բերել 700-1000 նոր աշխատատեղերի ստեղծման»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031