«Ազատություն». ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է կայանալ առաջիկա օրերին կամ շաբաթներին, ABC News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը։
Ըստ Ուոլցի՝ զրույցը կլինի առաջին քայլը դեպի Թրամփ-Պուտին գագաթնաժողովի անցկացումը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։
«Մենք դեռ չենք որոշել հանդիպման ստույգ ձևաչափը, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է կոնգրեսականը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի հանդիպմանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: