«Ազատություն». Թբիլիսիում «Բաբիլո» ռեստորանի մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում 9 մարդ է բերման ենթարկվել, հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
«Ազատության» «Վրացական ծառայություն»-ը նշում է, որ հունվարի 12-ին ռեստորանում դատավորները կորպորատիվ երեկո են անցկացրել, իսկ երեկոյին զուգահեռ ընդդիմադիր քաղաքացիները ռեստորանի դիմաց ակցիա են իրականացրել՝ դժգոհելով եվրոպամետ բողոքի ակցիաների մասնակիցներին կալանքի տակ պահելու Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման դեմ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: