Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են համեմատել 2018 թ.-ից ի վեր Փաշինյանի եւ Ալիեւի ասածները և որոշել, թե էդ երկուսից ո՝վ է ավելի ոչ ադեկվատ. Լևոն Զուրաբյան

Հունվար 13,2025 14:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանի գրառումները FB-ում գնալով վերածվում են բառիս բուն իմաստով զառանցանքի։ Սա արդեն «գիտակցության հոսք» էլ չես անվանի, ավելի շուտ՝ «գիտակցության լուծ»։ Որպեսզի համոզվեք, որ խոսքս մերկապարանոց չէ, ուղղակի ամբողջությամբ մեջբերեմ իր վերջին ստատուսներից մեկը.

«Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.

ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…

բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ…

գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ…

դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ…

ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:

զ) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…

է) Армяне всего мира, гуляют так красиво…»

Մինչ այս գլուխգործոցը գրելը վերջին օրերին Փաշինյանը փորձում էր փայլատակել աֆորիզմներ հորինելու ասպարեզում, որոնք, լինելով տարբեր հասկացությունները մեկ նախադասության մեջ կապելու դիլետանտի ճգնանք, եթե մի բանով աչքի են ընկնում, ապա անսահման տափակությամբ եւ իմաստի կատարյալ բացակայությամբ։ Ինչպես կասեր իմ ընկեր Արման Գրիգորյանը, մեջբերելով հռչակավոր ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիին, նրա ասածներն «այնքան անհեթեթ են, որ անգամ սխալ էլ չեն»։ Ֆերմին նկատի ուներ, որ որեւէ ասած բան, թեկուզեւ սխալ որակվելու համար, սկզբից պետք է միտք դառնա։ Փիլիսոփայական գանձի հավակնություն ունեցող Փաշինյանի այս վերջին բառակույտերը միտք դառնալու քննությունն անգամ չեն անցնում։

Այս ամենը սակայն այսքան ողբերգալի չէր լինի, եթե մեր ամբողջ ազգին չահազանգեր այն մասին, որ երկրի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում։ Հիմա արդեն հասկանալի է, որ այսպիսի խառնաշփոթ ունենալով ուղեղում, Փաշինյանն ուղղակի ադեկվատ չի ընկալում աշխարհը եւ, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, մեր երկրի գլխին կուտակված ճակատագրական մարտահրավերները։ Ինչն էլ հենց դարձել է մեզ բաժին հասած բոլոր աղետների պատճառը եւ դեռ նորանոր աղետներ բերելու վտանգ ունի։

Նիկոլ Փաշինյանն ինքը, իր փոդքաստի գործընկերուհին եւ ամբողջ իշխանական պրոպագանդան այսօր փորձում են մեզ համոզել, որ Հայաստանը ոչնչացնելու եւ Սյունիքը ուժով գրավելու Ալիեւի աներկբա սպառնալիքները ընդամենը իրողությունները ոչ ադեկվատ ըմբռնող մարդու բարբաջանքներ են, մինչդեռ մեր պանծալի իշխանությունը, որն ավելի իրատես է, շարունակում է վստահորեն կառուցել խաղաղություն եւ հաշտություն Ադրբեջանի հետ։ Չգիտես ինչու, սակայն՝ ինչքան շատ ենք «կառուցում» այդ խաղաղությունը, այնքան ավելի ու ավելի շատ կորուստներ ենք ունենում եւ այնքան ավելի ագրեսիվ է դառնում Ալիեւը։

Ես մեր հանրությանը առաջարկում են համեմատել 2018 թվականից ի վեր Փաշինյանի եւ Ալիեւի ասածները եւ իրողությունների գնահատականները եւ որոշել, թե էդ երկուսից ո՝վ է ավելի ոչ ադեկվատ։ Եթե այնուամենայնիվ դա Նիկոլն է, ապա ո՞րն են մեր պետության մեջ գործող իրավական մեխանիզմները, որոնք թույլ են տալիս կառավարման համար անհրաժեշտ ընկալունակություն չունեցող ղեկավարին ազատել պարտականությունների կատարումից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031