Մելբուռնում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը (Australian Open):
59,8 մլն դոլար մրցանակային ֆոնդով այս խոշոր մրցաշարի տղամարդկանց եւ կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Նրանց մեջ են նաեւ մեր հայրենակիցները: Կանանց մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը վիճակահանությամբ առաջին շրջանում ուժերը չափելու է ղազախստանցի Յուլիա Պուտինցեւայի հետ, իսկ տղամարդկանց պայքարում ռուսաստանաբնակ Կարեն Խաչանովի, որն այդ երկրի մյուս ներկայացուցիչների հետ հանդես է գալու «չեզոք» կարգավիճակում, մրցակիցը լինելու է ֆրանսիացի Ադրիան Մաննարինոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ