ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Հետևում եմ հայ «ականավոր փորձագետների» արձագանքներին իմ քննադատությանը Ալիևի հերթական պահանջը հնազանդաբար կատարելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը, լուծարելու գործընթացի վերաբերյալ։
Նրանք, փորձելով հիմնավորել թուրք-ադրբեջանական գաղափարները հայկական տեղեկատվական դաշտում, պնդում են, թե մենք դժգոհ էինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտից։
Տղերք, քանի որ ձեզ սա չեն բացատրել, դուք էլ մասնագիտական որակներ չունեք, ինքնուրույն հասկանալու համար, հարկ եմ համարում բարձրաձայնել այս պարզ ճշմարտությունը։
Մինսկի խումբը գյուղսովետ չի, որից կարող էիք դժգոհ լինել։
Կարդացեք նաև
Իսկ եթե ավելի լուրջ, Մինսկի խմբի դեմ տարիներ շարունակ բողոքում էր բացառապես Ադրբեջանը՝ հայտարարելով, որ այն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից նաև «դե յուրե» պոկելու համար։
Իսկապես հետաքրքիր է, թե ինչպես են այդ մարդիկ ամեն օր հաջողացնում գտնել Ալիևի թեզերին ավելի անհեթեթ արդարացումներ և սպասարկել թշնամու օրակարգը: