Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք` դատավորները. Արթուր Աթաբեկյան

Հունվար 12,2025 17:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի դերը։

«Այս սկզբունքների ամրագրմամբ է իրականացվել պետականության շինարարությունը և ձևավորվել ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ», – ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
Միաժամանակ կարևորվել է դատավորների և դատական համակարգի աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական գործունեության բարեխիղճ իրականացումը, շարունակաբար գործադրվող ջանքերը դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ՝ ի ապահովումն դատական իշխանության անկախության ամրապնդման, դատական համակարգի անխափան գործունեության և արդարադատության արդյունավետության բարձրացման:

Եզրափակելով խոսքը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է նաև, որ դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք` դատավորները.
«Մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված վարքագծի կանոների պահպանումից սկսած մինչև մեր՝ որպես դատավորի սահմանադրական առաքելության իրականացում, որը, իմ համոզմամբ, առաջին հերթին պետք է դրսևորվի իրավունքի գերակայության պահպանմամբ, ինչն ունի իր բաղադրատարրերն ու սկզբունքները, մասնավորապես, օրինակություն, իրավական որոշակիություն, կամայականության արգելք, անկախ և անկողմնակալ դատարանում արդարադատության մատչելիություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք, խտրականության արգելք, հավասարություն օրենքի առաջ»,-ամփոփել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ շեշտադրելով, որ նման գործողությունների իրականացումը նպաստելու է ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ ունենալու, հանրային վստահությունն ու իրավունքի գերակայությունն ամրապնդելու բոլորի նպատակի իրագործմանը:

Նշենք, որ Դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախագահը, ինչպես նաև Արդարադատության նախարարը։
Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031