«Սովետական միության կոլխոզ, սովխոզի տարիներին այստեղ կովեր էին պահում, ես երեխա ժամանակ տեսել եմ, որ այս անասնաֆերմայում լիքը կովեր էին, ամեն ինչ հիշում եմ: Ո՞վ կպատկերացներ, որ ես հետո կգամ ու այս նույն անասնաֆերմայում այծաբուծությամբ կզբաղվեմ»,-ասում է Կապանից 26 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Ուժանիս գյուղում այծաբուծարան հիմնած Վահե Հարությունյանը:
Նա երբեմնի լքված անասնաֆերման երեւանաբնակ ընկերոջ աջակցությամբ գնել է, հիմնանորոգել եւ արդեն վերաշահագործում է: Ավստրիայից 9 օր ճանապարհ կտրելով՝ 55 ալպիական այծերը հասել են Ուժանիս ու հարմարվել տեղի պայմաններին: Կենդանիները հասցրել են նաեւ բազմանալ: Ուժանիսցի գործարարը 5 տարի շարունակ ուսումնասիրել է ոլորտը, հետո գաղափարը կյանքի կոչել:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև