«Ազգային ճակատ»– Կրկին անհասկանալի փոփոխություն։ Քաղաքացիները հայտնում են, որ թե՛ էլեկտրոնային եղանակով, թե՛ տերմինալով գնված ուղետոմսերի ժամկետները կրճատվելուն զուգահեռ սպառվում են գիշերը։
Օրինակներում երևում է, որ կեսօրին գնված ուղետոմսերը սպառվում են օրացույցային 4-րդ օրը, սակայն ոչ գնման պահին, այլ գիշերը։
Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը այս կերպ փորձում է կրկին անգամ անհարմարություն պատճառել ուղևորներին և, անուշադրության մատնելով, ստիպում է գնել նոր ուղետոմսեր։
Քաղաքացիները հայտնում են նաև վալիդատորների խափանման բազմաթիվ դեպքերի մասին։