ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.
ա) Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ…
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ…
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ…
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:
զ) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…
է) Армяне всего мира, гуляют так красиво…
Այս գրառման տակ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Ալեքս Գեւորգյանի հետևյալ մեկնաբանությանը․ «Դու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի։ Ով մարտի դաշտում սահման է պահել նա էլ երկրի ու հողի արժեքը գիտի։ Կպի գործորիդ»։
Կարդացեք նաև
Փաշինյանը պատասխանել է. «Հարգելի Ալեքս Գեւորգյան, զարմացած չեմ Ձեր արձագանքից, որովհետեւ մեր իրականության մեջ շատ հաճախ գործը չգիտակցված, հայեցակարգային եւ վերլուծական հենարան ու պատմություն չունեցող շարժումն է: Նաեւ դա է պատճառը, որ շատերը վարկ են վերցնում ու չեն կարողանում սպասարկել, ու սպասարկել չկարողանալուց հետո են միայն հասկանում, որ պետք էր նախ բանաձեւել, մտածել, հասկանալ եւ հետո նոր որոշում կայացնել, շատերը ահռելի ֆիզիկական էներգիա են ծախսում «գործ», «աշխատանք» անվան ներքո, բայց դրա արդյունքում միայն աղքատանում են: Ինչ վերաբերվում է Ձեր անհարգալից տոնին, եթե դա Ձեզ օգնում է բարձրացնել Ձեր ինքնագնահատականը, պատրաստ եմ ծառայել նաեւ այդ նպատակին: Բայց լավ կլիներ Ձեր ինքնագնահատականը բարձրացնեիք Հայաստանում աշխատելով եւ Հայաստանի Հանրապետությանը հարկեր վճարելով: Եթե իրականության մեջ այդպես վարվում եք, շնորհակալ եմ»: